Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«Ով չի գալիս ընտրության՝ նա բողոքելու տեղ չունի»

«Ով չի գալիս ընտրության՝ նա բողոքելու տեղ չունի»
05.05.2013 | 15:17

Ի՞նչ եք ակնկալում Երևանի ավագանու ընտրություններից՝ հարցրել են լրագրողները հանրապետության առաջին նապագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, երբ նա կատարել է իր քաղաքացիական պարտքը՝ քվեարկելով թիվ 24 դպրոցում տեղակայված 9/11 ընտրատեղամասում:

Տիկնոջ` Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի, հարսի ու թոռների ուղեկցությամբ ընտրատեղամաս այցելած Հայ ազգային կոնգրեսի առաջնորդն ակնկալիքների մասին ոչինչ չի ասել (ինչ-ինչ, բայց պրագմատիզմի պակասության մեջ նրան չես մեղադրի), իսկ հորդոր-սթափության կոչ իր համաքաղաքացիներին, իհարկե փոխանցել է. «Կոչ եմ անում, որ բոլորը գան, ինձ նման քվեարկեն, ուրիշ ոչինչ: Ժողովուրդը պետք է հասկանա վերջապես, որ ամեն ինչ իրենից է կախված: Քաղաքականությունը ժողովրդի մասնակցությունն է ընտրություններին: Ով չի գալիս ընտրության, ուրեմն նա բողոքելու տեղ չունի: Կոչ եմ անում ամբողջ ժողովրդին գալ, մեկ մարդու պես քվեարկել, ում օգտին ուզում են»:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 3731

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ